Վճարման և առաքման պայմաններ
Վճարման կարգը
Մեր կայքում վճարումն իրականացվում է թե՛ առցանց, թե՛ առձեռն, թե՛ բանկային փոխանցումով: Առցանց վճարումները կատարվում են ARCA, TelCell Wallet և Idram վճարային համակարգերի միջոցով։ Սպասարկվում են ARCA, Virtual ARCA, Visa և MasterCard ունեցող քարտապանները:
Առձեռն վճարումները իրականացվում են առաքման պահին` ՀՀ դրամով:
Բանկային փոխանցման դեպքում հաշիվ-ապրանքագիր դուրս գրելու համար իրավաբանական անձը պարտավոր է համապատասխան դաշտում նշել ընկերության ՀՎՀՀ-ն, որի հիման վրա մեր ընկերությունը դուրս կգրի հաշիվը։ Ապրանքը չի առաքվի պատվիրատուին, քանի դեռ մեր բանկային հաշվին չի նստել հաշիվ-ապրանքագրով հաստատված գումարը։ Մեր բանկային ռեկվիզիտները պատվիրատուն կարող է տեսնել պատվերը ձևակերպելիս՝ ընտրելով «Բանկային փոխանցում» տարբերակը։
Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Պատվերը Ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է ընդունված գնումն ավարտելուն պես:
Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև մեր ընկերության հաշվապահության կողմից։
Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին ուղարկվում է համապատասխան ծանուցում և էլ. փոստի հաղորդագրություն՝ որպես Ծառայության գնման հաստատում:
Առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին փոխանցվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման ստույգ ժամը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Առաքման կարգը
Առաքումը գործում է Երևանում։
Առաքումը կատարվում է մեկ շաբաթվա ընթացքում, սակայն որպես կանոն ավելի արագ։
Երևանում առաքում է առաքիչը՝ ապրանքը բերելով մինչև պատվիրատուի նշած տարածք (շենքի) բակ՝ նախօրոք զանգահարելով և պայմանավորվելով։ Առաքիչը որպես կանոն հստակ ժամ չի կարող ասել, բայց կարող է ժամանակահատված պայմանավորվել։