Ընդհանուր դրույթներ
Այցելելով 1store.am կայք դուք համաձայնվում եք կայքից օգտվել՝ հարգելով ձեր տարածաշրջանի կամ երկրի օրենքները։
Կայքի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հրաժարվել սպասարկումից՝ այցելուի ոչ պատճաշ վարքի պարագայում։
Գների և սպասարկման փոփոխութուններ
Կայքում ներկայացված գները և սպասարկման պայմանները որպես կանոն պահպանվում են ճշգրտորեն, սակայն որոշ դեպքերում հնարավոր են գների և պայմանների փոփոխություններ՝ առանց նախնական զգուշացման։
Կայքը իրավասու է կայքի տեսականու գները փոփոխելու՝ առանց որևէ նախնական զգուշացման, ցանկացած պահի:
Ապրանքների արտաքին տեսքը
Կայքում զետեղված նկարները առավելագույնս արտահայտում են ապրանքների իրական տեսքը։ Սակայն հնարավոր են երանգային տարբերություններ, որի դեպքում ապրանքը կարող է տարբերվել նկարից։
Սպասարկում
Կայքում ներկայացված սպասարկման պայմաններից բացի որևէ հավելյալ ծառայություն կայքը չի տրամադրում։
Անձնական էջի և վճարային տեղեկատվության ճշգրտություն
Մենք իրավասու ենք մերժելու կայքում ձևակերպված ցանկացած պատվեր: Մենք կարող ենք, ցանկության դեպքում, սահմանափակում տեղադրել մեկ անձի կամ ընտանիքի պատվերի վրա: Այս սահմանափակումները կարող են ներառել մեկ անձի անձնական էջով կատարված պատվերներ, միևնույն քարտով կատարված պատվերներ, կամ պատվերներ որոնք ունեն առաքման և հաշիվների դուրս գրման միևնույն հասցեներ: Պատվերը մերժելու կամ այն փոխելու դեպքում մենք հնարավոր է տեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ կապվելով Ձեզ հետ Էլ. Փոստով կամ վճարային հասցեով, պատվերի ձևակերպման ընթացքում նշված հեռախոսահամարով:
Դուք համաձայնվում եք պարբերաբար թարմացնել Ձեր անձնական էջի տվյալնները, ներառյալ էլ. Փոստի հասցեն, կրեդիտ քարտի համարն ու վավերականության ամսաթիվը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ:
Սխալներ, անճշտություն և բացթողումներ
Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են վերաբերել ապրանքի նկարագրությանը և գնին, ակցիաներին և առաջարկներին, ապրանքի առաքման արժեքին և ապրանքի հասանելիությանը: Մենք իրավասու ենք ուղղել ապրանքին և կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու, ինչպես նաև փոխել կամ չեղարկել ցանկացած պատվեր, նույնիսկ պատվերի հաստատվելուց հետո:
Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարվում:
Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:
Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու: