Գումարի և ապրանքի վերադարձի պայմաններ
Վերադարձի կարգ
Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխարինում
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունն անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:
Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, մենք փոխարինում ենք պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնում է նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում: Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային կտրոն: Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել մեր փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:
Վնասված ապրանքի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ` ներառյալ առաքման արժեքը: Փոխարինման դեպքում փոխարինվող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:
Պատշաճ որակի ապրանքի վերադարձ կամ փոխարինում
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին:
Գումարի վերադարձ
Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝
- բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
- բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
- Idram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն Idram հաշվին,
- վճարման տերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։
Կայքի պատասխանատվությունը
Մեր կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված մեր կողմից պատվերը հաստատող նամակը Ձեր էլ. Փոստին ուղարկելու պահից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա: