The Best Song․ ինչպես արագ գտնել լավագույն երաժշտությունը

06 may
The Best Song․ ինչպես արագ գտնել լավագույն երաժշտությունը

The Best Song ծառայության հեղինակները ձգտել են ստեղծել երաժշտության ուղեցույց, որն իր տեսակով բավական նման է ճանապարհորդների համար նախատեսված Tripadvisor-ին։

Լավագույն երգերը գտնելու համար The Best Song-ի հեղինակներն օգտագործել են տարբեր ֆիլտրներ ու օգտագործողների կողմից թողած գնահատականները։ Հավելվածը հաշվի է առնում նաև օգտագործողի նախընտրությունները, ֆիքսում սիրելի երգերն ու առաջարկում նմանատիպ ստեղծագործություններ։

Առայժմ The Best Song-ը գտնվում է բետա-թեստավորման փուլում։ Ապագայում հավելվածների հեղինակները պատրաստվում են կցել The Best Song-ը Deezer կամ Spotify սթրիմինգային ծառայությունների հետ, ինչն էլ ավելի կմեծացնի հավելվածի հնարավորությունները։