Ինչպես փոխանցել մեծ ֆայլերը Wi-Fi Direct-ի միջոցով

06 may
Ինչպես փոխանցել մեծ ֆայլերը Wi-Fi Direct-ի միջոցով

Մեր սմարթֆոնների հնարավորություններն օրեցօր մեծանում են, ու դրանց հետ միասին մեծանում է նաև ներքին հիշողության ծավալը։ Սմարթֆոնում կարող ենք պահել մեկ, նույնիսկ մի քանի ֆիլմ, սակայն դրանցով կիսվելը խնդիր է։ Bluetooth-ը շատ դանդաղ է նման ֆայլերի համար, դրա համար արտադրողներից շատերը համալրում են իրենց սարքերը Wi-Fi Direct-ով։

superbeam

Որոշ Android-սարքեր չեն պահանջում տեղադրել Wi-Fi Direct-ի հետ աշխատելու լրացուցիչ ծրագրեր, սակայն SuperBeam հավելվածը շատ է հեշտացնում ֆունկցիայի հետ աշխատելը.

show_off

Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է ընտրել փոխանցելու ենթակա ֆայլերը, այնուհետև հավելվածը խորհուրդ կտա համոզվել, որ երկու սարքերն էլ գտնվում են միևնույն Wi-Fi-տիրույթում։

superbeam-8-large

Հաջորդ քայլը կօգնի միացնել սարքերը․ անհրաժեշտ կլինի միայն , որպեսզի մի սարքը կարդա մյուսի էկրանին պատկերված QR-կոդը։ Կարելի է նաև դիտարկչում մուտքագրել առաջարկվող IP-հասցեն և այնտեղից բեռնել ֆայլերը։ Սա հատկապես հարմար է, եթե ցանկանում եք ֆայլերը փոխանցել համակարգչին։