News

Windows 10-ում հնարավոր կլինի օգտագործել Android-հավելվածներ

Windows 10-ում հնարավոր կլինի օգտագործել Android-հավելվածներ

Microsoft ընկերությունը պատրաստվում է իր օպերացիոն համակարգում ավելացնել Android-հավելվածներից օգտվելու հնարավորություն։ Այս մասին գրում է Thurrot.com բլոգի հեղինակ ու վերլուծաբան Պոլ Տարոտը։

Ըստ աղբյուրի՝ այս մասին Microsoft ընկերությունը կհայտարարի BUILD 2015 համաժողովին, որը կանցկացվի այս շաբաթ Սան Ֆրանցիսկոյում։ Շատ հնարավոր է, որ Microsoft-ն Android-հավելվածների առանձին խանութ բացի Windows-ում։